Քայլի Ջենների գայթակղիչ տեսքը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի կազմակերպած խնջույքին (լուսանկարներ)

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջենները մասնակցել է երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի՝ «Օսկար» կինոմրցանակաբաշխության կապակցությամբ կազմակերպած աստղային խնջույքին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 22-ամյա գեղեցկուհու շլացուցիչ տեսքն ապահովել է խոր բացվածքով ալ կարմիր զգեստը, որն ընդգծել է Ջենների բարեմասնությունները:
Ջենները Vivienne Westwood բրենդի երեկոյան զգեստը համադրել է ադամանդյա ճոխ զարդերի հետ:

Երիտասարդ միլիարդատիրուհին իր ինստագրամյան էջում միջոցառումից մի քանի լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ շատ է հավանում այս զգեստը: Հատկանշական է, որ Stories բաժնում արված հրապարակումներից մեկում նա իր երեխայի հոր՝ ռեփեր Թրևիս Սքոթի հետ է, ինչն առիթ է տալիս ենթադրելու, որ զույգը կրկին միասին է: