BBC-ն սերիալ կնկարահանի Գրետա Թունբերգի մասին

BBC-ն սերիալ է նկարահանելու շվեդ դպրոցական և էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի մասին: Այս մասին հայտնել է բրիտանական հեռարձակող կորպորացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ արտադրական գործընթացով կզբաղվի BBC Studios ընկերությունը:

«Ամբողջ աշխարհի գիտնականները համաձայն են, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը պետք է սահմանափակվի մեկուկես աստիճանով՝ խուսափելու համար անդառնալի շղթայական ռեակցիաներից: Ամբողջ սերիալի ընթացքում փորձագետների խումբը շարադրելու է գիտական փաստեր, որոնք ընկած են այս ոչ երկիմաստ պնդման հիմքում: Իր ուղևորությունների ժամանակ Գրետան հանդիպել է ոչ միայն առաջատար գիտնականների, այլև քաղաքական առաջնորդների և խոշոր գործարարների հետ՝ նրանց հետ միասին ուսումնասիրելով գիտական տվյալները և նրանց կոչելով վերափոփումների»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Սերիալում ցուցադրվելու է նրա ճանապարհորդությունը հասուն կյանք, քանի որ նա շարունակում է բախվել անգործության հետևանքներին իրական աշխարհում, ինչպես նաև (նրա կյանքի) առանձին հանգիստ պահեր, երբ նա գրում է տպավորիչ ճառեր, որոնք այժմ հեռարձակվում և վերլուծվում են ամբողջ աշխարհում»,- հավելել են BBC-ում։