«Իսկական աղետ». Ալլա Պուգաչովան ցնցել է համացանցը իր արտաքին տեսքով

Հանրաճանաչ երգչուհի Ալլա Պուգաչովան հայտնվել է քննադատության կենտրոնում իր արտաքին տեսքի պատճառով: Պատճառը Лед-2 ֆիլմի պրեմիերայի ժամանակ նրա տեսքն էր: Լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են երգչուհու երկրպագուների օգտահաշվին և ցանցի այլ ռեսուրսների վրա:

Աստղն ընտրել էր սև օվերսայզ սվիտեր և կիպ տաբատ:

Նրա մազերը հավաքված էին մի կողմում և արված էր ոչ վառ դիմահարդարում:

Օգտատերերի մոտ ամենաշատ հարցերն առաջացել են Պուգաչովայի դեմքի պատճառով: Նրանք նշել են, որ երգչուհու դեմքի հետ ինչ-որ ահավոր բան է կատարվում: Շատերը ենթադրում են, որ երգչուհին «փոխել է» դեմքը կամ հաճախ է գեղեցկության պահպաման համար ներարկումներ կատարում:

https://www.instagram.com/p/B8ZgDLYndKt/?utm_source=ig_web_button_share_sheet