Հուսահատ Ջոլին որդուն փոխարինող է փնտրում - Showbiz.am

Հուսահատ Ջոլին որդուն փոխարինող է փնտրում

By

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ցանկանում է ևս մեկ երեխա որդեգրել այն բանից հետո, երբ իր ավագ որդին` Մադդոկը համալսարան ընդունվեց և տեղափոխվեց Սեուլ: Աստղային մայրիկը մեծ դժվարությամբ կարողացավ բաց թողնել երեխային:

Այժմ դերասանուհին մի կողմ է դրել հույզերն ու անցել է  նոր երեխայի որոնումներին: Ինսայդերների կարծիքով, նա չէր կարող ավելի վաղ իրականացնել այդ գաղափարը նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի պատճառով: Փիթը դեմ էր ևս մեկ երեխա որդեգրելուն, քանի որ կարծում էր, որ վեց երեխա ունենալը նրանց համար արդեն իսկ բավարար է: Այսպիսով, Ջոլին կարողացավ վերանայել այդ որոշումը միայն ամուսնալուծությունից հետո: Աստղին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ջոլին որոշել է երեխա որդեգրել աղքատ երկրներից մեկից՝ ինչպիսին է Սիրիան կամ Մերձավոր Արևելքի մեկ այլ երկիր:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Մոնթե՛, մեռնեմ արևիդ, իմ սեր, շնորհակալ եմ որ կաս»․ Անաիս Սարդարյանի ու որդու նոր լուսանկարներն ու դերասանուհու ջերմ խոսքը փոքրիկին

Անաիս Սարդարյանը կիրակին անցկացրել է քաղաքից դուրս՝ բնության գրկում։ Դերասանուհին որդու հետ զբոսնել է Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում և...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Հպարտանում եմ իմ արմատներով»․ Աննա Եգոյանի հայկական տարազով նոր լուսանկարը հիացրել է նրա հետևորդներին

Սիրված ասմունքող, դերասանուհի Աննա Եգոյանն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որը հիացրել է ոչ միայն նրա հայազգի...
Ավելին