Ժիզել Բյունդխենը գիրք է գրել իր դժվար կյանքի մասին

Համաշխարհային ճանաչում ունեցող մոդել Ժիզել Բյունդխենն իր «Իմ կյանքի ուղին, որն ուներ իմաստ» ինքնակենսագրական գրքում պատմել է դժվար մասնագիտության, հոգեբանական լուրջ խնդիրների մասին:

Չնայած որ բրազիլական արմատներով գեղեցկուհի Ժիզելը երկար ժամանակ համարվում էր գեղեցկության իդեալ ու փայլում էր աշխարհի հեղինակավոր ու հայտնի ամսագրերի շապիկներին, նրա կյանքն այդքան էլ հեշտ և անհոգ չէր:

Forbes Woman-ի հետ զրույցում մոդելը պատմել է, որ իր գրքում մանրամասն ներկայացրել է՝ ինչ դժվարություններ է հաղթահարել՝ ապրելով անապահով ընտանիքում և ինչպես է տարիներ շարունակ բուժվել՝ խուճապային խանգարումներից ազատվելու համար:

«Ես ողջ կյանքում ապրել եմ քամելեոնի պես. միշտ հարմարվել եմ մարդկանց, իրավիճակներին, իսկ ինձ հարմարվելու մասին ոչ ոք չի մտածել: Սիրեք ինքներդ ձեզ, դա ամենակարևոր սերն է, որը պետք է լինի ձեր կյանքում»,- ասել է Բյունդխենը:
Գիրքն արդեն վաճառքում կլինի 2020 թվականի նոյեմբերից: