Valentine’s Day. խաղից մինչև լուրջ սեր. Լուսին Վարդանյանի ու Վահագն Խաչատրյանի սիրո բանաձևը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ, Showbiz.am-ը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպե՞ս են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանո՞վ են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյո՞ք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.am-ի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը հայկական շոու-բիզնեսի ամենասիրելի ու ջերմ զույգերից են: Նրանք միասին են արդեն 12 տարի: Ինչպես բոլոր զույգերի կյանքում, այդպես էլ Լուսինի և Վահագնի հարաբերություններում եղել են դժվարություններ, որոնք նրանք հաղթահարել են իրենց մեծ սիրո շնորհիվ:
Հիշեցենենք, որ տարեսկզբին աստղային ընտանիքում ծնվեց երկրորդ բալիկը։ Ընտանիքի նոր անդամը՝ Արան, իր հետ մեծ երջանկություն է բերել նրանց։
Showbiz.am կայքի բլից հարցմանը Սուրբ Վալենտինի նախօրեին մասնակցել են նաև Լուսինն ու Վահագնը, և խոսել են միմյանց առավելությունների, թերությունների, առաջին հանդիպման ու ամուսնական կյանքի մասին:

1.Կպատմե՞ք՝ ինչ զգացիք Ձեր առաջին հանդիպման ընթացքում
ՎահագնԱռաջին անգամ հանդիպել ենք թատերական ինստիտուտում։ Ընդունվեցի մագիստրատուրա, բարձրացա մեր լսարան, որտեղ հավաքված էին աղջիկները, ասեցի՝ ինձ ընկերուհի է պետք։ Աղջիկներն ասացին Լուսինը թող լինի քո ընկերուհին։ Սկսեցինք ընկեր-ընկերուհի խաղալ, հետո սոցիալական կայքերով սկսեցինք խոսել ու հասկացանք, որ այդ խաղից ամեն ինչ լրջացավ ու փոխվեց։
Լուսին.Մեր առաջին հանդիպումը եղել է մեր ծանոթությունից 4 տարի անց, որովհետև 4 տարի համակուրսեցիներ էինք։ Ավարտել ենք նոր սիրահարվել

2.Հիշու՞մ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք
ՎահագնՀամակուրսեցիներ ենք եղել, ու սիրային ոչ մի բան չկար մեր միջև, միայն 4-րդ կուրսում սկսվեց ինչ-որ բան սկսվել։
Լուսին. 4-րդ կուրսում դիպլոմային ներկայացման ժամանակ մենք ամուսինների կերպարներ էինք մարմնավորում, շատ հետաքրքիր էր, բայց դրանից չէ, որ մեզ մոտ զգացմունքներ առաջացան:

3.Ի՞նչ մտածեցիք միմյանց մասին առաջին հանդիպման ժամանակ
Վահագն.Նա մեր կուրսի ամենախելացի ու հետաքրքիր աղջիկներից մեկն է:
Լուսին. Կարծում էի, որ Վահագը ոչ մի աղջկա լուրջ չի վերաբերվում:

4.Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը
ՎահագնԻնձ դուր է գալիս, որ նա քնքուշ է, բարի, մարդկային, կարեկցող: Պարզապես շատ շուտ է նեղանում:
Լուսին. Ուրախ ու ջերմ է, բայց շատ ծայրահեղական:

5.Ի՞նչը կարող է նրա արարքներում Ձեզ նյարդայնացնել
Վահագն.Ինձ նյարդայնացնում է, երբ մի հարցը մի քանի անգամ է տալիս ու շատ շուտ-շուտ։ Նույն բանը կարող է 15 րոպե ընդմիջումով կրկին հարցնել:
Լուսին. Շատ կտրուկ լինելը:

6.Ի՞նչ է անում Ձեր սիրելին, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել
Վահագն.Մռմռում է։ Իրեն կատվի նման է պահում։
Լուսին. Ասում է. «Արի ինձ համբուրի»:

7.Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա
Վահագն. Այ, չէի մտածել։ Երևի, դարձել եմ կոմպրոմիսային։
Լուսին. Առաջ ավելի ամբիցիոզ էի ու քիչ ներող:

8.Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը
Վահագն. Սեր, սեր, սեր:
Լուսին. Մեծ ներողամտությունը, մեծ սերն ու տարբեր լինելը:

9.Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է
Վահագն. Ես եմ խոստովանել. փողոցով քայլում էինք, ասացի՝ հրեշտակները թռան օդ, կրակեցին, սրտիկները թափվեցին․․․
Լուսին. Վահագն է խոստովանել, ու ես երկար ժամանակ չէի հավատում

10 .Ո՞վ է ավելի էմոցիոնալ
Վահագն. Երկուսով:
Լուսին. Վահագը իմ չափ չի արտահայտվում:

11.Ո՞վ է ավելի ներողամիտ
Վահագն.Լուսինը:
Լուսին.Ես :

12.Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում
Վահագն.Երկուսս էլ սիրում ենք, բայց անակնկալներ ավելի շատ անում է  Լուսինը։
Լուիսն. Ես:

13.Ո՞վ է ավելի շուտ արթնանում
Վահագն.Ես, չեմ էլ քնում:
Լուսին.Ես:

14.Ո՞վ է ավելի ռոմանտիկ
Վահագն.Լուսինը:
Լուսին. Ես:

15.Ո՞վ է ավելի ինքնավստահ
Վահագն.Ես:
Լուսին. Երկուսով:

16.Ո՞վ է ավելի համառ
Վահագն. Երկուսով:
Լուսին. Երկուսով:
 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան