Շակիրայի և Ջենիֆեր Լոպեսի նմանակները մեկնում են համաշխարհային հյուրախաղերի

Ջենիֆեր Լոպեսի ու Շակիրայի «Սուպերբոուլ»-ի ցնցող ելույթից հետո  նրանց նմանակները որոշեցին հետ չմնալ աստղերից։ Քոնի Պենան և Ռեբեկա Մայելանոն, ով հայտնի է որպես Շակիբեկկա, հայտարարեցին իրենց համատեղ շրջագայության մասին:

Արդեն մի քանի տարի է, ինչ աղջիկները աշխատում են որպես  Ջենիֆեր Լոպեսի ու Շակիրայի նմանակներ՝ ելույթ ունենալով իրենց հիթերով և պատրաստելով տեսահոլովակներ: «Սուպերբոուլ»-ի հաջողությունը կրկնելու նպատակով նրանք որոշեցին միավորվել: Ուշագրավ է այն փաստը, որ աղջիկներն իրական կյանքում ծանոթ են Լոպեսի և Շակիրայի հետ, ու աստղերը դրական կերպով են վերաբերվում աղջիկների ստեղծագործական կյանքին։