Ո՞րն էր Տիմուր Բատրուդինովի 42-ամյակի ամենայուրահատուկ շնորհավորանքը

«Comedy club»-ի անդամ Տիմուր Բատրուդինովը փետրվարի 11-ին նշել է ծննդյան 42-ամյակը։
Բատրուդինովն իր ինստագրամյան էջում շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու գործընկերներից։
Առաջիններից մեկը նրան շնորհավորել է Օլգա Բուզովան:

Լրագրողների հետ զրույցում Բատրուդինովը խոստովանել է, որ Բուզովայի շնորհավորանքն ամենաօրիգինալն էր:
Օլգան հրապարակել էր իր և Տիմուրի լուսանկարը, որին կից գրել էր. «Մենք երկար տարիներ ենք ընկերություն անում, շատ դժվարությունների միջով ենք անցել, բայց միշտ աջակցում ենք միմյանց, և ես երջանիկ եմ, որ կարողացել ենք այսքան ջերմ հարաբերություններ պահպանել։ Խնդրում եմ, երջանիկ եղիր։ Իսկ ես միշտ կողքիդ եմ՝ մեկ զանգի հեռավորության վրա, իմ ընկեր»: