Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարներն ամուսնու և չորս երեխայի հետ

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ Քանյե Ուեսթի և 4 երեխայի հետ:

Լուսանկարներն արվել են Քայլի Ջեների դստեր` Սթորմիի ծննդյան 2-ամյակի խնջույքի ժամանակ: «Սթորմիի աշխարհում»,- լուսանկարներին կից գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ Քայլին շքեղ խնջույք էէր կազմակերպել դստեր տարեդարձի առթիվ: Միջոցառման հիմնական խորագիրը «Սթորմիի աշխարհ. 2-ն ավելի լավ է, քան 1-ը» արտահայտությունն է եղել: 22-ամյա աստղը մանրակրկտորեն ծրագրել էր ամեն դետալ` փոքրիկի տոնը լիակատար և անմոռանալի դարձնելու համար: