Քլոե Քարդաշյանը ցուցադրել է իր գայթակղիչ տեսքը հետօսկարյան խնջույքին (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանն իր տասնյակ միլիոնավոր ինստագրամյան հետևորդներին ցույց է տվել՝ ինչ տեսքով է ներկայացել հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանը հաջորդած ճոխ խնջույքին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը ռեփեր Ջեյ Զիի և երգչուհի Բեյոնսեի կազմակերպած խնջույքի մասին է, որին ներկա են եղել արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ հայտնի դեմքեր:

35-ամյա Քարդաշյանը հատուկ այս առիթի համար կրել է խորը բացվածքով, բաց ուսերով ճերմակ զգեստ, որով շատ գրավիչ տեսք է ունեցել: