25 տարեկանում մահացել է «Իմ անտանելի դայակ»-ի աստղը

25 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ռաֆայել Քոուլմենը: Այս մասին Թվիթերում հայտնել է նրա մայրը՝ Լիզ Ջենսենը։

Քոուլմենի մահվան մասին Ֆեյսբուքում նաև հայտնել է նրա խորթ հայրը՝ Քարստեն Ջենսենը: Մահվանից առաջ նա առողջական խնդիրներ չի ունեցել: Մանրամասներն առայժմ հայտնի չեն։

Ռաֆայել Քոուլմենն 9 տարեկանում խաղացել է գլխավոր դերերից մեկը «Իմ անտանելի դայակը» ֆանտաստիկ կատակերգությունում: Կինոնկարն էկրան է բարձրացել 2005 թվականին: 2009-ին նա նաև նկարահանվել է «Չորրորդ տեսակ» ժապավենում Միլա Յովովիչի հետ է «Այն ապրում է» սարսափ ֆիլմում:

Քոուլմենը կենդանաբանություն է ուսանել Մանչեստրի համալսարանում: Բուհն ավարտելուց հետո նա զբաղվել է էկոակտիվիզմով և անդամագրվել «Extinction Rebellion» (Ըմբոստացում բնաջնջման դեմ) շարժմանը։