5 փաստ Ռենե Զելվեգերի մասին

«Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգի հաղթող Ռենե Զելվեգերը դերասանուհի է, ով առանձնանում է իր շքեղությամբ, կանացիությամբ և տաղանդով։ Ներկայացնում ենք այս ճանաչված և սիրված կնոջ կյանքի մասին 5 հետաքրքիր փաստ և մեջբերումներ նրա տարբեր հարցազրույցներից։

Նախքան Հոլիվուդում իր կարիերան սկսելը, Ռենե Զելվերգերը աշխատել է որպես մատուցողուհի ստրիփ-բարում և նույնիսկ կեղծել է խմիչքի և ուտելիքի վճարման կտրոնները, որպեսզի կարողանա ապրուստ հայթայթել։

«Փողեր… Ես թույլ չեմ տալիս, որ դրանք խառնվեն իմ գործերին ու թույլ չեմ տալիս, որ փողն ազդի մարդկանց հետ իմ հարաբերությունների վրա: Մի խոսքով, փողն ինձ երբեք չի փչացնի»։

Ռենե Զելվեգերը հանդիպում էր  կատակերգական ժանրի հայտնի դերասան Ջիմ Քերիի հետ: Քերին նույնիսկ երկու անգամ առաջարկություն է արել դերասանուհուն։ Առաջին անգամ Ռենեն մերժեց նրան, իսկ երկրորդ փորձը այդպես էլ մնաց հանդիպումների փուլում, քանզի դերասանուհին չցանկացավ շարունակել հարաբերությունները։

«Մարդիկ իմ մասին ասում են, որ ես արդեն հասուն կին եմ, բայց  դեռ ամուսնացած չեմ ու կարծում են, որ երեկոյան ես լաց եմ լինում իմ շների հայացքների ներքո ու մարզասարքի վրա: Նույնիսկ եթե դա ճիշտ է, դրանք իմ շներն են, իմ վազուղին և իմ կյանքը»։

Չնայած աստղային երկրպագուների մեծ բանակին՝ Ռենեն ամուսնացած է եղել միայն մեկ անգամ: 2005 թվականին երգչուհին դարձավ երգիչ Քենի Չեսնիի կինը, սակայն ամուսնությունը տևեց ընդհամենը չորս ամիս։  

«Եթե ​​չեք կարողանում հասկանալ տղամարդկանց և գլուխ հանել ձեր անձնական կյանքից, ապա պարզապես պետք է կենտրոնանաք աշխատանքի վրա»:

Ռենե Զելվեգերի լավագույն ընկերուհիները  Նիկոլ Քիդմանը և Ռիզ Ուիզերսպունն են, ովքեր նույնպես օսկարակիր դերասանուհիներ են:

 «Մարդու համար գլխավորն այն է, որ կարողանա սիրել ինքն իրեն»։

 

«Ջուդի» ֆիլմի համար ստացած մրցանակը Զելվեգերի կյանքում երկրորդ «Օսկար»-ն է։ Դերասանուհին ստացել է իր առաջին արձանիկը 2004 թվականին նկարահանված «Սառը լեռ» կինոնկարում մարմնավորած դերի համար։

«Միայն ես գիտեմ, թե որն է իմ իրական հաջողությունը և որտեղ է իրական ձախողումը: Իմ աշխարհը մեծ է և այնքան լայն, որ դրանում կարելի է ճամփորդել»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան