Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը ռեկորդային գնով առանձնատուն է ձեռք բերել Բևեռլի Հիլզում

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր անշարժ գույք է ձեռք բերել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Լոս Անջելեսի ամենաթանկ առանձնատան մասին է:

Բևեռլի Հիլզում գտնվող առանձնատունը, որը նախկինում պատկանել է Warner Bros. կինոստուդիայի նախագահ Ջեք Ուորներին, Բեզոսին արժեցել է 165 մլն դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդն առանձնատունը գնել է մեդիամագնատ Դևիդ Գեֆենից, որն իր հերթին անշարժ գույքը 1990թ. ձեռք էր բերել Ուորների այրուց:

Բոլոր հարմարություններով համալրված տան առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա սենյակներից մեկում տեղադրված է այն նույն փայտյա մանրահատակը, որի վրա Նապոլեոն Բոնապարտը ժամանակին ամուսնության առաջարկ է արել Ժոզեֆինային:

Նշենք, որ Բեզոսի կարողությունը գնահատվում է 131 մլրդ դոլար: