Մկրտիչ Արզումանյանն անդրադարձել է քաղաքապետ դառնալու շրջանառվող լուրերին

Օրերս համացանցում խոսակցությունն էին տարածվել, որ դերասան և հումորիստ Մկրտիչ Արզումանյանը պատրաստվում է դառնալ Գյումրու քաղաքապետ։
Այս խոսակցությունները հասել են նաև դերասանին, որ իր Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել և պարզաբենել ստեղծված իրավիճակը։

«Սիրելիներս, ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։
Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։
Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»,- ասել է Մկրտիչ Արզումանյանը։