Բեյոնսեն գաղտնի արվեստի նախագիծ է պատրաստում

Սիրված երգչուհի Բեյոնսեն պատրաստում է արվեստի հետ կապված մի գաղտնի նախագիծ, որն իրականացնելու համար նա իր ծնողների տնից վերցրել է բոլոր նկարները:

Այս մասին «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում ասել է երգչուհու մայրը՝ Թինա Նոուլս-Լոուսոնը: Նա պատմել է, որ Լոս Անջելեսի իր տանն այժմ շատ պատեր դատարկ են մնացել: «Ես նայում եմ տանս պատերին ու տխրում եմ, քանի որ կարոտում եմ երեխաներիս, որոնց պատկերները կախված էին պատերին» – ասել է Բեյոնսեյի մայրը: