«Բուժումը շարունակելն իմաստ չունի». Զավորոտնյուկին դուրս են գրել հիվանդանոցից

«Իմ չքնաղ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ երկար ժամանակ բուժվում էր՝ քաղցկեղը հաղթահարելու համար: Դերասանուհու մտերիմները հրաժարվել են խոսել լրագրողների հետ, սակայն բժիշկները մեկնաբանել են կատարվածը:

«Բուժումը շարունակելն իմաստ չունի»,- Газета.Ru-ին հայտնել է Անաստասիա Զավորոտնյուկի բուժող բժիշկը:
Գիտական ղեկավար և Ազգայի բժշկական հետազոտական նյարդավիրաբուժության կենտրոնի նախագահը՝ Ալեքսանդր Կոնովալովը, ավելի վաղ պատմել էր, որ առաջին իսկ ախտանշանների ժամանակ Անաստասիան դիմել էր հենց իրենց բժշկական կենտրոն, ինչից հետո որոշել էր բուժում ստանալ Գերմանիայում, որտեղ դերասանուհին հաջող վիրահատություն էր տարել:
Ակադեմիկը ցավով նշել էր, որ եզակի դեպքերում է հնարավոր լինում հաղթահարել քաղցկեղի այս տեսակը: