«Գահերի Խաղ»-ի աստղն ու երգիչը պատրաստվում են ծնողներ դառնալ

Հոլիվուդյան դերասանուհի և «Գահերի Խաղ»-ի աստղ Սոֆի Թյորները և երգիչ Ջո Ջոնասը շուտով երեխա են ունենալու: Այդ լավ լուրը ամերիկյան կայքերին հաղորդել են զույգին մոտ կանգնած որոշ աղբյուրներ:

«Զույգը գաղտնի է պահում ամեն ինչ, բայց ընկերներն ու ընտանիքի անդամները շատ ուրախ են իրենց համար» – ասում է ինսայդերը:

Մեկ այլ աղբյուր էլ հավելել է, որ դերասանուհին հենց այդ պատճառով չի կրում նեղ հագուստներ և վերջին շրջանում բոլոր հավաքույթներին ներկայանում է ավելի ազատ զգեստներով: