Հայտնի մարդիկ, ովքեր ամուսնացել են իրենց առաջին սիրո հետ

Վալենտինի օրվան ընդառաջ կպատմենք այն հայտնիների մասին, որոնք կապել են իրենց կյանքը իրենց առաջին սիրո հետ, կարողացել տարիների ընթացքում պահպանել զգացմունքները ու դառնալ անբաժան զույգեր:

Սնուփ Դոգ և Շանտե Թեյլոր

Ռեփերը 1997 թվականին ամուսնացել է իր դպրոցական ընկերուհի Շանտե Թեյլորի հետ, իսկ 2020-ին նրանք նշում են ամուսնության 23-րդ տարեդարձը, չնայած՝ ամեն ինչ չէ, որ այս զույգի համատեղ կյանքում հեշտ է ընթացել:

Մարկ Ցուկերբերգ և Պրիսցիլա Չան

Մարկ Ցուկերբերգն ու իր կինը հանդիպել են 2003 թվականին՝ Հարվարդի համալսարանում սովորելու ընթացքում: Այդ ժամանակ երկուսն էլ դեռ 18 տարրեկան էին: Պրիսցիլան մանկաբույժ է, զբաղվում է բարեգործությամբ:Այժմ զույգը երկու երեխա ունի: Մարկը Պրիսցիլային համարում է իր կյանքի ամենակարևոր մարդը:

Սթիվեն և Տաբիթա Քինգ

«Սարսափների թագավորը» իրականում մեղմ բնավորությամբ և նվիրված ամուսին է: Նա և Տաբիթան 49 տարի է, ինչ ամուսնացած են: Տաբիթան սիրահարվել է Սթիվենին պոեզիայի երեկոյի ընթացքում: Երկու տարի անց նրանք արդեն ամուսնացած էին: Չնայած, որ զույգը շատ դժվար ժամանակներ է հաղթահարել, միևնույնն է նրանք կարողացել են պահպանել իրենց սերը:

Ջոն Բոն Ջովի և Դորոթեա Հարլի

Ամերիկացի երգչը 1989 թվականին ամուսնացել է Դորոթեա Հարլիի հետ, այսինքն զույգն արդեն 31 տարի է միասին է: Նրանք ծանոթացել են դպրոցում, բայց Դորոթեան հանդիպում էր Բոն Ջովիի լավագույն ընկերոջ հետ, ու դեռ երկար ժամանակ նրանք պարզապես ընկերներ էին:Նրանց հարաբերություններն իսկապես ռոմանտիկ են: Զույգը գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում Բոն Ջովիի համերգային շրջագայության ընթացքում: