Ո՞վ է նեղացրել Եգոր Կրիդին

2018 թվականին երգիչ Եգոր Կրիդի և յութուբյան բլոգեր Դանիլա Պոպերեչնիի միջև կոնֆլիկտ առաջացավ, ինչը հետագայում մեծ սկանդալի վերածվեց, որի մեջ ներգարվված էին նաև ռուսական շոու-բիզնեսի մյուս աստղերը:

Իր stand up շոուի ժամանակ բլոգերն ասել էր.«Կրիդն այնքան ինքնասիրահարված է, որ երբ իրեն ինչ-որ աղջիկ է հավանում, նա սկսում է ինքն իրեն խանդել»:
Բլոգերը նաև կատակներ էր արել Կրիդի սեռական կողմնորոշումների վերաբերյալ, ինչը բավականին վիրավորել էր Եգորին, ով  սպառնացել էր դատական գործ հարուցել Դանիլայի դեմ:

Հիշեցենենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Կրիդը չի համագործակցում Տիմատիի հետ։ Շատ երկրպագուների կարծիքով այդ փաստը բավականին վատ է անդրադարձել Կրիդի կարիերայի վրա, որովհետև երգչի նկատմամբ սերն ու պահանջարկն այլևս առաջվանը չէ։
Դանիլա Պոպերեչնին անդրադարձել է նաև Կրիդի և Տիմատիի սկանդալին՝ կարծիք հայտնելով, որ Տիմատին դադարել է համագործակցել Կրիդի հետ, որովհետև վերջինս շատ նեղացկոտ է:
Բլոգերը պատրաստվոմ է իր մյուս stand up-ն անվանել «18+ կատակներ Եգոր Կրիդի մասին»: