Սիրո տոնին ընդառաջ․ որո՞նք են աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները

Առցանց ծառայության հարցմանը մասնակցած զբոսաշրջիկները նշել են լավագույն քաղաքը սիրահարների օրվա տոնակատարության համար: Այս մասին հայտնել է Aviasales-ը։

Ընկերության մասնագետները հետազոտությունն անցկացրել են ինը հազար օգտատերերի շրջանում, պարզելով, թե նրանք պլանավորում են արդյոք փետրվարի 14-ին ճանապարհորդել, և որ երթուղիներն են նրանք համարում առավել հարմար և հաճելի:
Պարզվել է, որ հարցվածների 20 տոկոսն արդեն ավիատոմսեր է գնել Սուրբ Վալենտինի օրը ներառող ժամկետով:

Մասնակիցները որոշել են նաև աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը: Ամենաշատ ձայներ՝ 36 տոկոս, հավաքել է Վերոնան (Իտալիա): Երկրորդ տեղում Փարիզն է, որն ստացել է ձայների 21 տոկոսը, իսկ զբոսաշրջիկների 18 տոկոսը կցանկանար այդ օրն անցկացնել Հռոմում:
Վենետիկի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 14 տոկոսը, իսկ Սանկտ Պետերբուրգի օգտին՝ 11 տոկոսը։