Sexy Valentine. «Incanto» բրենդը ներկայացրել է ներքնազգեստների նոր հավաքածու

Incanto բրենդի նոր հավաքածուն իր դիզայնով տարբերվում է մյուս բոլոր հավաքածուներից, քանզի Սուրբ Վալենետինի նախօրեին դիզայներները որոշել են նոր մոտեցում ցուցաբերել:
«Հավաքածուն այնպիսի կանանց համար է, ովքեր չեն շտապում բղավել սեփական զգացմունքների մասին ու կարողանում են ամեն բանի հասնել իրենց կանացիությամբ ու նրբագեղությամբ»,- բնորոշել են նոր հավաքածուն բրենդի դիզայներները: