Victoria’s Secret-ի մոդելը 89 միլիոն դոլար է ստացել միլիոնատերին ժառանգ պարգևելու համար

Չինացի մոդել Մին Սին երեխա է պարգևել միլիարդատեր Մարիո Հոյի որդուն, ինչից հետո իր սկսերայրի կողմից 89 միլիոն դոլար է նվեր ստացել:
30-ամյա Սին, ով մեծ ճանաչում ձեռք բերեց՝ մասնակցելով Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին, 2019 թվականի հուլիսին ամուսնացել է Մակաոոյում խաղատների ցանցի սեփականատիրոջ որդու հետ։

Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում կիսվել է ամուսնու և նորածին որդու հետ առաջին լուսանկարով, որն անչափ դուր է եկել երկրպագուներին:
Լրագրողների հետ զրույցում գեղեցիկ չինուհին խոսոտվանել է, որ իրեն շատ երջանիկ մարդ է համարում:

«Շատերն են երազում ամուսնանալ սիրելի մարդու հետ, ով կլինի նաև հարուստ և կիրթ: Ինձ բախտ է վիճակվել գտնել այնպիսի մարդու, ով ունի այդ բոլոր արժանիքները»,- ասել է Սինը: