Բրեժնևան պատմել է Մելաձեի հետ հարաբերությունների մասին - Showbiz.am

Բրեժնևան պատմել է Մելաձեի հետ հարաբերությունների մասին

By

Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան պատմել է հայտնի պրոդյուսեր Կոնստանտին ՄԵլաձեի հետ հարաբերությունների մասին. «Ես ուժեղ եմ, բայց իմ բախտը բերել է, որ կողքիս ավելի ուժեղ տղամարդ ունեմ։ Դա ինձ հնարավորություն է տալիս նրա կողքին թույլ աղջիկ լինել, ով կարող է լաց լինել, խորհուրդ հարցնել կամ օգնություն խնդրել։ Մեր հարաբերությունները հավասարակշռված են։ Մենք շատ ենք խոսում և միշտ կապի մեջ ենք։ Ես ինձ կարող եմ թույլ տալ մտերիմների հետ կիսվել խնդիրներով, բայց ամեն ինչից չբողոքել։ Ես հազվադեպ եմ բողոքում և չեմ սիրում ինչ-որ մեկից հաճախ բողոքներ լսել»։

Արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ են պտտվում, որ պրոդյուսերը սիրավեպի մեջ է սեքսուալ երգչուհու՝ Էրիկա Հերցեգի հետ:
Կոնստանտինը, իհարկե, ժխտել է այդ մեղադրանքը, սակայն Էրիկան որոշել է չմեկնաբանել այդ շշուկները:

Որոշ ժամանակ առաջ իր ինստագրամյան էջից Վերա Բրեժնևան հեռացրել էր ամուսնու հետ բոլոր լուսանկարները:
Լրագրողների հետ զրույցում երգչուհին բացատրել էր իր այդ արարքը՝ խոստովանելով, որ հոգնել է չարախոսներից, ովքեր տեսնելով իրենց երջանիկ ու համերաշխ ընտանիքը՝ ցանկանում են բամբասանքով ու խաբեությամբ կործանել այն:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ