Ջեյ Լոյի հետևորդներն աստղին քննադատել են չափից շատ ֆոտոշոփ կիրառելու համար

Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որում գովազդում է սեփական արտադրության կոշիկների նոր հավաքածուն:

Լուսանկարում հիսունամյա աստղը մերկացրել է ոտքերն ու գոտկատեղը՝ ցուցադրելով բարեկազմ մարմինը: Սակայն Լոպեսի հետևորդներից շատերը նրան մեղադրել են լուսանկարը չափից ավելի «Ֆոտոշոփ» ծրագրով մշակելու համար:

Նրանք նկատել են, որ Լոպեսն իրական կյանքում դժվար թե այսչափ անթերի տեսք ունենա և նշել են, որ նրան առհասարակ ավելի շատ սազում է բնականությունը:
«Ամեն ինչ այնքան կեղծ տեսք ունի»,- գրել է մի օգտատեր: Իսկ մեկ ուրիշն էլ հավելել է, որ համակարծիք է և կարծում է, որ «Ֆոտոշոփ»-ը չափից շատ է օգտագործվել:

«Ջենիֆեր, բնական լինելը քեզ շատ է սազում: Ինչո՞ւ են այսքան շատ ֆոտոշոփ արել»,- հետաքրքրվել է մեկ ուրիշը:
«Դու առանց «Ֆոտոշոփ»-ի էլ ես շատ գեղեցիկ»,- նկատել է մեկ այլ հետևորդ:
Սակայն գտնվել են նաև այնպիսի հետևորդներ, որոնց աստղի տեսքը շատ է դուր եկել։