Աստղերի վալենտինյան ամենաշքեղ ու հիշվող նվերները

Երբ Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին դեռ ամուսիններ էին, նրանք զարմացնում ու հիացնում էին երկրպագուներին, լրագրողներին իրենց սիրային անակնկալներով ու նվերներով:
2011 թվականին՝ Սուրբ Վալենտինին, Ջոնի Դեփն իր սիրելիի համար 3 միլիոն դոլար արժողությամբ կղզի էր գնել: 2012 թվականին՝ իրենց բաժանությունից հետո, Վանեսան վերադարձրեց նախկին սիրելիին այդ շքեղ նվերը, որն ամիսներ անց Դեփը նվիրեց նոր ընկերուհուն՝ Էմբեր Հերդին:

Վիկտորյա Բեքհեմն ու Դևիդ Բեքհեմը մինչ օրս համարվում են ամենահավատարիմ զույգերից մեկը: Լրագրողների հետ զրույցներում Վիկտորյան բազմիցս նշել է, որ խենթանում է գինիների համար: 2018-թվականին՝ Վալենտինի օրվա առթիվ, Դևիդը կնոջը նվիրել է գինեգործական ընկերություն:

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միասին չեն, սակայն նրանց վալենտինյան նվերները դեռ չեն մոռացվում երկրպագուների կողմից: Յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 14-ին, Փիթն ու Ջոլին իրենց ընտանեկան այգում միմյանց նվիրում էին էկզոտիկ բուսատեսակներ, որոնք խորհրդանշում էին նրանց սիրո ամրությունն ու հարատևությունը:
Աստղային զույգի երեխաները խոստովանում են, որ մինչ օրս իրենց ընտանեկան այգում, տեսնելով այդ ծառերը, նրանք զգում են նախկին ջերմությունն ու մտերմությունը, որը ցավոք, այսօր այդ ընտանքիում այլևս չկա: