Էքստրասենսները գիտեին. ո՞ր կանխատեսումներն են իրականացել Մեգան Մարքլի և արքայազն Հարրի կյանքում

Մեգան Մարքլը արքայազն Հարրիին որդի է պարգևելու, ով ողջ կյանքի ընթացքում մանիպուլիացիայի է ենթարկելու ծոնղներին: Սա էքստրասենսների առաջին կանխատեսումն էր Մարքլի և Հարրի ամուսնությունից հետո:
Լրագրողների հետ զրույցում Մեգան Մարքլը բազմիցս խոստովանել է, որ երազում էր աղջիկ ունենալու մասին և վստահ էր, որի իր առաջնեկը դուստր է լինելու:
«Երբ իմացա, որ որդի եմ ունենալու, ապշեցի»,- ասել է Մարքլը: Սասեքսի դքսուհին նաև խոստովանել է, որ ամուսնու հետ կատարում է որդու բոլոր կամակորությունները և չի կարողանում մերժել նրան ոչ մի հարցում:

Արքայազն Հարրին ճակատագրական որոշում կկայացնի՝ լսելով կնոջը: Էքստրասենսների այս կանխատեսումն իրականացավ, երբ Հարրին որոշեց լքել թագավորական ընտանիքը կնոջ հորդորով:

Մեգան Մարքլը կվերադառնա Հոլիվուդ: Դքսուհին ցանկանո՞ւմ է վերսկսել դերասանական կարիերան: Այդ լուրը հաստատվեց, երբ պարբերականներից The Globe-ը գրեց Մեգան Մարքլի և Թոմ Քրուզի՝ Մեծ Բրիտանիայում կայացած գաղտնի հանդիպման մասին:
Հայտնիներին մոտ կանգնած աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ հանդիպումը կրել է գործնական բնույթ, որի ընթացքում Մեգանը խորհրդակցել է Թոմի հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է կազմակերպել իր վերադարձը Հոլիվուդ: Քրուզն էլ իր հերթին խոստացել է օգնել դքսուհուն նոր դերեր ստանալու հարցում: Փաստորեն Մեգանը որոշել է օգտագործել արքայական ընտանիքի «հարսը» լինելու հանգամանքը և ինքնուրույն մեծ գումարներ վաստակել:

Եվ դեռ շատ կանխատեսումներ կան, որոնք հնարավոր է մոտ ապագայում իրականանան: Էքստրասենսները հավատացնում են, որ Հարրին Մեգանին կդավաճանի, մոտակա 3-5 տարում Մեգանն ու Հարրին կամուսնալուծվեն, Մեգանը կմահանա ավտովթարի հետևանքով: