«Չեմ ուզում ծեր մայրիկ լինել». Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ընտանեկան երջանկության ճանապարհին շատ են եղել անձնական վախեր և ապրումներ: Ամերիկյան ռեալիթի շոուի աստղն ու իր ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը ունեն 4 երեխա` 6-ամյա Նորթը, 4-ամյա Սենթը, 2-ամյա Չիկագոն և 8 ամսական Փսալմը: Վերջերս ռեփերն անկեղծացել էր ու ասել, որ երազում է ընտանիքի համալրման մասին ու կցանկանար ևս երեք ժառանգ ունենալ: Քիմը դեռ չի կիսում ամուսնու ոգևորությունը:

Նա վստահ է, որ երեխաները մեծ ուրախություն են, բայց վախենում է ևս մի քանի երեխաների մայր դառնալու մտքից: Քարդաշյանը խոստովանել է, որ աշխատանքը և չորս երեխաները խլում են իր ամբողջ ժամանակը: Իսկ հիմա նրան պետք է կենտրոնանալ իր նոր ծրագրերի մշակման վրա:

«Ես պարզապես չեմ կարող ավելի մեծացնել ընտանիքս: Ես շուտով կդառնամ 40 տարեկան ու չեմ ուզում ծեր մայրիկ լինել: Կարծում եմ, որ չորս երեխաները արդեն բավական են, չէ որ բոլորին էլ պետք է ուշադրություն դարձնել» – խոստովանել է աստղը: