Ռիհաննայի 18+ ֆոտոշարքն ու Savage x Fenty-ի նոր հավաքածուն

Հայտնի երգչուհի և Fenty նորաձևության տան հիմնադիր Ռիհաննան ներկայացրել է Savage x Fenty ներքնազգեստների բրենդի նոր հավաքածուն:
Աստղը նաև նկարահանվել է իր Savage X Fenty բրենդի ներքնազգեստների նոր հավաքածուի էրոտիկ գովազդում, որը նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան:

Իր Ինստագրամի էջում Ռիհաննան հրապարակել է հետաքրքիր ու ինքնատիպ գովազդից լուսանկարներ:
Սեքսուալ ֆոտոշարքի ստեղծման համար աստղը հրավիրել է հանրահայտ մոդելներ Ջոան Սմոլսին, Պալոմա Էլսեսերին, Ադեսուվա Այեգևիին և Ֆիֆանի Լուին։

Համացանցի օգտատերերը հիացել են նրա կերպարով և կազմվածքով:
«Դուք շքեղ տեսք ունեք, Աստված իմ», «Նայեք այս աղջկան, նա պարզապես կրակ է», «Ինչու՞ եք այդքան կատարյալ», «Թագուհի», – գրել են երկրպագուները մեկնաբանությունների բաժնում։