Valentine’s Day. Երբեք չվերջացող զգացմունքներ ու անսահման վստահություն. Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի սիրո բանաձևը - Showbiz.am

Valentine’s Day. Երբեք չվերջացող զգացմունքներ ու անսահման վստահություն. Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի սիրո բանաձևը

By

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ, Showbiz.am-ը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպե՞ս են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանո՞վ են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյո՞ք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.amի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Բեն Ավետիսյանի երկրպագուները երկար ժամանակ քննարկում էին իրենց սիրելի դերասանի անձնական կյանքը: Առաջին անգամ երկրպագուները Բեն Ավետիսյանին և Դիանային միասին տեսան երիտասարդ երգիչ Գևորգ Սիրեկանյանի տեսահոլովակի ռոմանտիկ տեսարաններում: Վերջապես, շաբաթներ առաջ Բենն իր ինստագրամյան էջում հրապարակել է Դիանա Տոնոյանի հետ լուսանկար, որին կից նշել է. «Սիրել եմ, սիրում եմ, կսիրեմ»: Showbiz.am կայքի հետ զրույցում նրանք կիսվեցին իրենց փոքրիկ գաղտնիքներով ու գեղեցիկ սիրո պատմությամբ:

1.Կպատմե՞ք՝ ինչ զգացիք Ձեր առաջին հանդիպման ընթացքում:

Բեն.
Առաջին հանդիպման ընթացքում հասկացա, որ ես գտել եմ նրան և չունեմ իրավունք կորցնելու։ Սկսեցի մտածել նրա մասին օրական 25 ժամ:
Դիանա. Առաջին հանդիպման ժամանակ զգացի, որ դիմացս կանգնած անձնավորությունը շատ անկեղծ և հասուն տղամարդ է։ Մտածեցի, որ շատ հետաքրքիր, համակրելի տղամարդ է Բենը, և կցանկանայի  ավելի լավ ճանաչել նրան։

2.Հիշու՞մ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք:

Բեն.
Մեր առաջին հանդիպումը եղել է 2016 թվականի սեպտեմբերի 8- ին
Դիանա. Մեր առաջին հանդիպումը եղել է  սեպտեմբերի 8- ին, 4 տարի առաջ:

3.Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը:

Բեն. Սիրում եմ, որ նա լացկան է և չեմ սիրում, որ նա լացկան է: Ինձ նյարդայնացնում է այն, որ նա երբեմն սկսում է ինձ չհասկանալ։
Դիանա. Սիրում եմ, որ նա շատ ուշադիր և հոգատար է իմ նկատմամբ։ Իսկ բացասական կողմերից է հաճախ բռնկվելը։ Ինձ նյարդայնացնում է, որ վեճի ընթացքում նա հաճախ դիտավորյալ արարքներ է անում ինձ հունից հանելու համար։ 

4.Ի՞նչ է անում Ձեր սիրելին, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:

Բեն. Երբ նա փորձում է սիրտս շահել, վեճից հետո զանգում է ինձ և ասում է. «Ես նեղացած եմ, հետդ չեմ խոսում»:
Հետո հասկանում է, որ այդ տարբերակը չանցավ և ասում է. «Լավ, հերիք է մռութներդ կախես»: 
Դիանա.  Մի քանի ժամ հետո գրում է. «Հաց կերե՞լ ես»:
Կամ պարզապես գալիս է մեր տուն, կարծես ոչինչ էլ չէր եղել: 

5.Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:

Բեն. Հենց հանուն Դիանայի ես իմ բնավորության մեջ ոչ մի գիծ չեմ փոխել։ Չնայած կա մի գիծ, որը փոխել եմ..առաջ ավելի «չոբան» էի:
Դիանա. Կարծում եմ` առաջ ավելի համառ էի, իսկ այժմ փորձում եմ հաճախ փոխզիջման գնալ: 

6.Ո՞վ է ավելի էմոցիոնալ

Բեն. Երկվորյակներն էմոցիոնալ մարդիկ են, այսինքն՝ երկուսս:
Դիանա. Երկուսս էլ էմոցիոնալ ենք, պարզապես, ինձ համար ավելի բարդ է ցույց տալ իմ զգացմունքները, քան Բենի։

7.Ո՞վ է ավելի ներողամիտ

Բեն. Ես:
Դիանա. Ես:

8.Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:

Բեն. Դիանան:
Դիանա. Երկուսս էլ սիրում ենք միմյանց անակնկալներ անել:

9.Ո՞վ է ավելի շուտ արթնանում:

Բեն. Ես:
Դիանա. Բենը:

10.Ո՞վ է ավելի ռոմանտիկ:
Բեն. Դիանան:
Դիանա. Ես:

11.Ո՞վ է ավելի ինքնավստահ:

Բեն. Ես:
Դիանա. Բենը:

12.Ո՞վ է ավելի համառ:

Բեն.Դիանը լացկան է, բայց համառ։ Իհարկե, վերջին խոսքը միշտ իմն է, այսինքն՝ ես ավելի համառ եմ: Ի՞նչ եք կարծում, ես կարո՞ղ եմ համառության հարցում զիջել նրան:
Դիանա. Ճիշտ է, վերևում նշեցի, որ փորձում եմ փոխվել, բայց միանշանակ, ես ավելի համառ եմ:  

13.Ո՞րն է Ձեր սիրո և երջանկության բանաձևը:

Բեն. Մեր սիրո, երջանկության բանաձևը իմ՝ երբեք չվերջացող զգացմունքն է նրա նկատմամբ։
Դիանա. Մեր սիրո բանաձևը միմյանց վստահելը և անսահման սիրելն է:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ