Valentine’s Day. 32 տարի միասին. Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի սիրո բանաձևը - showbiz.am

Valentine’s Day. 32 տարի միասին. Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի սիրո բանաձևը

By

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ, Showbiz.am-ը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպե՞ս են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանո՞վ են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյո՞ք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.amի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Շոու-բիզնեսի, թերևս ամենաներդաշնակ զույգերից մեկը. Տիգրան Ներսիսյան և Նելլի Խերանյան: Նայելով այս ընտանիքին, պարզապես հեռվից էլ նկատելի է դառնում նրանց անսահման սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ: Showbiz.am-ն իր ընթերցողներին կներկայացնի կայացած ու հայտնի զույգի՝ տարիներ հաղթահարած սիրո պատմությունը, նրանց կյանքի այն դրվագները, որոնք հաճախ չեն բարձրաձայնվել:

1.Կպատմե՞ք՝ ինչ զգացիք Ձեր առաջին հանդիպման ընթացքում:

Տիգրան. Զգացի, որ ինչ-որ բան լինելու է, որ շատ գեղեցիկ է Նելլին, և գուցե ինքն էլ է այդպես մտածում: Մտածեցի, որ սպասվելիք պատերազմում ես կհաղթեմ:
Նելլի. Հենց առաջին հանդիպմանը զգացի, որ տաղանդավոր մարդ է: Մտածեցի հետաքրքիր տղա է։ 

2.Հիշու՞մ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք:

Տիգրան. Հանդիպել ենք Գեղարվեստաթատերական ինստիտուտի 2-րդ հարկում:
Նելլի. Ինստիտուտում ենք հանդիպել աստիճանավանդակի մոտ։

3.Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը:

Տիգրան. Սիրում եմ նրա նվիրվածությունը: Ոչ այդքան սիրելի գիծը չնչին բանից անհանգստանալն է: Ինձ նյարդայնացնում է, որ նա միջանցահովիկներից վախենում է:
Նելլի.  Նվիրվում է ցանկացած գործի, ձեռնարկում է ու հասցնում է ավարտին։ Ոչինչ կիսատ չի թողնում, նույնիսկ իր ուժերից վեր գործը: Չի նյարդայնացնում ոչինչ նրա արարքներում:

4.Ի՞նչ է անում Ձեր սիրելին, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:

Տիգրան. Ասում է. «Տիկ, սուրճ կուզե՞ս»
Նելլի. Ներողություն չի խնդրել, երբեք դրա կարիքը չի զգացվել։

5.Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:

Տիգրան. Հրաժարվել եմ բազմաթիվ գայթակղություններից:
Նելլի. Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ:

6.Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է:
Տիգրան. Իհարկե, ես:
Նելլի. Կարծում եմ՝ ես:

7.Ո՞վ է ավելի էմոցիոնալ:

Տիգրան. Ես:
Նելլի. Երկուսս էլ էմոցիոնալ մարդիկ ենք։

8.Ո՞վ է ավելի ներողամիտ:

Տիգրան. Նելլին:
Նելլի. Ինձ թվում է՝ ես:

9.Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:

Տիգրան. Նելլին շատ է սիրում անակնկալներ:
Նելլի. Իսկ ով չի սիրում անակնկալներ, եթե դրանք հաճելի են։

10.Ո՞վ է ավելի շուտ արթնանում:

Տիգրան. Ավելի շուտ արթնանում է Նելլին, և սուրճը պատրաստ է:
Նելլի. Ես եմ արթնանում ավելի վաղ, բայց երկար քնել երկուսս էլ սիրում ենք:

11.Ո՞վ է ավելի ռոմանտիկ:

Տիգրան. Երկուսիս մոտ էլ ռոմանտիզմի դոզան շատ ցածր է:
Նելլի. Կարծում ոչ մեկս, ռոմանտիկ մարդկանց չեմ սիրում։

12.Ո՞վ է ավելի ինքնավստահ:

Տիգրան. Մեկս մյուսին ուժ ենք տալիս:
Նելլի. Առանց ինքնավստահության բեմ դուրս չես գա խոսելու հարյուրավոր մարդկանց հետ։

13.Ո՞վ է ավելի համառ:

Տիգրան.
Նպատակասլաց առաջ ենք գնում՝ իրար օգնելով:
Նելլի. Համառությունը ուղիղ կապ ունի կամքի հետ. սիրում եմ կամային հատկություններով մարդկանց, կարծում եմ չենք զիջում իրար։

14.Ո՞րն է Ձեր սիրո և երջանկության բանաձևը:

Տիգրան. Բանաձև չկա. սիրել ու հարգել միմյանց:
Նելլի.Դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։ Չբռնանալ, վստահել:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular