Հայտնի է «Եվրատեսիլ 2020»-ի հայաստանյան պատվիրակի անունը

Առաջին ալիքի ուղիղ եթերում րոպեներ առաջ պարզ դարձավ, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանականերում պայքարում էին տասներկու մասնակից՝ Հայաստանը Եվրոպայում ներկայացնելու պատվին արժանանալու համար:
Ժյուրիի և հանդիսատեսի քվերակության արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը դարձավ Աթենա Մանուկյանը (168 միավոր), ով էլ Հայաստանը կներկայացնի Եվրատեսիլ 2020-ին:

Ի դեպ, միջազգային ժյուրիի և հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքներում առաջին հորիզոնակնում էր հենց Աթենան, իսկ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝  Վլադիմիր Արզումանյանը:

«Դեպի Եվրատեսիլ»-ին՝ որպես հյուր ելույթ ունեցան նաև «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի հայատանյան պատվիրակ Կարինա Իգնատյանը և «Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը:

Նշենք նաև, որ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցներն էին Աթենա Մանուկյանը, TOKIONINE-ը, ERNA-ն, Միրիամ Բաղդասարյանը, Agop-ը, Կարինա EVN-ը, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները։

Շոուն վարում էին Մանե Գրիգորյանը և Արման Մարգարյանը: