Էշլի Գրեմը սրճարանում կրծքով կերակրել է որդուն և լուսանկարվել

32-ամյա մոդել Էշլի Գրեմը փոքրիկին կրծքով կերակրել է հասարակական վայրում՝ սրճարանում։
Աստղն արդեն հարմարվել է մոր դերին և սկսել է զբոսանքի դուրս գալ որդու հետ, ում ծննդաբերել է երեք շաբաթ առաջ։
«Փոքրիկ արջուկ», «Շատ լավն է», «Նա պարզապես հրաշալի է», «Շատ ճիշտ ես անում Էշլի»,-գրել են երկրպագուները լուսանկարի մեկնաբանություններում:

Օրեր առաջ նա իր ինստագրամյան միկրոբլոգում պատմել էր, թե ինչպես է որդու ծնունդն ազդել իր վրա։
Էշլի Գրեմի խոսքով՝ հանրության շրջանում պարզապես ընդունված չէ խոսել այն մասին, թե ինչի միջով են կանայք անցնում ծննդաբերությունից հետո։ Եվ այդ պատճառով որոշ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե երիտասարդ մայրիկների կյանքը փոքրիկի կյանքի առաջին ամսիսներին հեքիաթի է նման։

Առողջական խնդիրների ու մի շարք փոփոխությունների մասին շատ մայրիկներ լռում են, բայց ոչ Էշլին:
«Բարձրացրեք ձեր ձեռքը, եթե դուք ևս չգիտեիք, որ փոխելու եք նաև սեփական տակդիրները»,- իր միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է Էշլին՝ խոստովանելով, որ փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո լուրջ առողջական խնդիրներ ունի: