«А’Студио» խմբի վոկալիստ Քեթի Տոփուրիան դադարել է թաքցնել հղիությունը։ 33-ամյա երգչուհին հերթական համերգին ներկայացել է վարդագույն երանգի զգեստով, որը չի թաքցրել նրա կլորացած փորիկը։
Վրացի քրեական հեղինակություն Անդրո Տոփուրիայի դստեր ելույթի դրվագը հրապարակել է «Только никому» հանրահայտ Telegram-ալիքը:
Ապագա երեխայի հայրը դիվանագետ և գործարար Լև Դենգովն է, որի հետ Տոփուրիան ծանոթացել է միջոցառումներից մեկի ժամանակ: Հարկ է նշել, որ երգչուհին արդեն դաստիարակում է դստերը՝ Օլիվիային, ով ծնվել է գործարար Լև Գեյխմանից։
Երեխայի ծնունդը չի փրկել հարաբերությունները, որոնք դադարել են 2017թվականին։
Երկրպագուները համոզված են, որ Քեթին կարող է ընտանեկան երջանկություն գտնել նոր սիրեցյալի հետ, ով, ըստ լուրերի, արդեն ամուսնության առաջարկ է արել նրան: Զույգի հարսանիքը տեղի կունենա այս տարվա ամռանը: Երիտասարդները չեն ցանկանում մեծ հանդիսություն կազմակերպել և արարողությանը կհրավիրեն միայն ամենամտերիմներին: