Թիլդա Սուինթոնը կարող է խաղալ «Մակաբույծները» ֆիլմի սերիալային տարբերակում - Showbiz.am

Թիլդա Սուինթոնը կարող է խաղալ «Մակաբույծները» ֆիլմի սերիալային տարբերակում

By

Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը կարող է մարմնավորել կանացի գլխավոր դերակատարին ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմի հեռուստատեսային էկրանավորման ժամանակ: Այս մասին հայտնում է  The Illuminerdi-ը:

Ներկայում HBO-ն հարավկորեական CJ Entertainment ստուդիայի հետ պատրաստվում է ֆիլմի 6-սերիանոց անգլալեզու վարկածի էկրանավորմանը: Սուինթոնից բացի, նախագծին մասնակցություն կարող է ունենալ նաև Մարկ Ռուֆալլոն:

«Մակաբույծները» ֆիլմը «Օսկարի» է արժանացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում, իսկ ռեժիսորը մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին