Բացահայտվել են Նաոմի Քեմպբելի երիտասարդության գաղտնիքները

Հայտնի մոդել Նաոմի Քեմպբելը իր ողջ կարիերայի ընթացքում եղել է և մնում է ամենագեղեցիկ ու ցանկալի կանանցից մեկը: Ի՞նչ է անում Նաոմի Քեմպբելը 49-ում 30 տարեկանի տեսք ունենալու համար: Ներկայացնում ենք գեղեցկուհու երիտասարդության գաղտնիքները:

1. Սուպերմոդելի առավոտը սկսվում է մի բաժակ կիտրոնով տաք ջրով: Դատարկ ստամոքսին ընդունած տաք ջուրը օգտակար է մարսողական համակարգի համար, քանի որ հեռացնում է տոքսինները: Մարսողությունը բարելավելու համար մոդելը նաև պրոբիոտիկներ է ընդունում:

2. Սուրճի փոխարեն Նաոմին բուսական կամ կանաչ թեյ է խմում:

3. Թեթև նախաճաշից հետո մոդելը զբաղվում է յոգայով կամ պիլատեսով:

4. Նաոմին ասում է, որ չի պատրաստվում պլաստիկ միջամտությունների դիմել: Փոխարենը, նա մաշկը ձգող վարժություններ է անում տնային պայմաններում:

5. Նաոմիի պայուսակում միշտ հանքային ջրով շիշ կա: « Ես լավ ու հավասարակշռված եմ սնվում, չեմ ուտում շաքար պարունակող սնունդ և շատ ջուր եմ խմում»-ասում է մոդելը:

6. Մոդելը փորձում է երեկոյան ութից հետո ոչինչ չուտել և սովորաբար բաց է թողնում ընթրիքը: