Արքայազն Հարրի նախկին ընկերուհին՝ բրիտանացի հայտնի հաղորդավարուհի Քերոլայն Ֆլեքն, ինքնասպան է եղել

Love Island բրիտանական ռեալիթի շոուի նախկին հաղորդավար Քերոլայն Ֆլեքն ինքնասպան է եղել 40 տարեկան հասակում։ Ավելի վաղ նրան մեղադրում էին իր նախկին սիրեցյալի՝ մոդել և թենիսիստ Լյուիս Բերտոնի վրա հարձակվելու մեջ։

Բերտոնը, սակայն, խնդրել է իրեն տուժող չճանաչել, իսկ Քերոլայնը հերքում էր իր հասցեին հնչեցվող մեղադրանքները։ Գործի քննությունը պետք է սկսվեր մարտին։

Քերոլայնի մահից հետո Բերտոնը գրել է, որ իր սիրտը կոտրված է։

Նա ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Քերոլայնի հետ և հուզիչ գրառում կատարել։

https://www.instagram.com/p/B8nqjfWBwjA/?utm_source=ig_web_button_share_sheet