Գուֆը կոտրել է կողոսկրերը

Ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով) չեղյալ է հայտարարել Ռուսաստանի մի շարք քաղաքներում պլանավորված իր մենահամերգները: Starhit-ի տեղեկություններով պատճառը ռեփերի ստացած ծանր վնասվածքն է: Գուֆը վերջերս կոտրել է իր երկու կողոսկրերը: Դեպքի հանգամանքները դեռ հայտնի չեն:

Ըստ կայքի հրապարակման, առաջինը չեղարկվել է Սարատովում կայանալիք համերգը: Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարեցին համերգի  կազմակերպիչները: Նրանք ներողություն են խնդրել այն երկրպագուներից, ովքեր արդեն հասցրել էին տոմսեր ձեռք բերել, ինչպես նաև Դոլմատովին մաղթեցին «արագ վերականգնում և վերադարձ բեմ»: