«Եռակի կզակ ու արտահայտված փոր». Աննա Սեմենովիչի ու պապարացիների հակամարտությունը

Աննա Սեմենովիչը պատերազմ է հայտարարել պապարացիների դեմ, որոնք համացանցում տարածել են իր չափազանց անհաջող լուսանկարը: Նկարում երգչուհին շատ գիրացած է թվում՝ ունի արտահայտված փոր և ոչ թե կրկնակզակ, այլ եռակի կզակ: Երգչուհին շատ է զայրացել այդ լուսանկարը տեսնելուց հետո ու սկսել հրապարակել այդ օրն արված այլ լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ ավելի լավ տեսք ունի:

Սեմենովիչը բացատրել է, որ դա ուղղակի սխալ դիրքից արված նկար է ու պապարացիները ամեն գնով փորձում են իր վրա ցեխ շպրտել:
«Դուք գրում եք, որ ես եռակի կզակ ունեմ և հսկայական փոր: Ես ամեն ինչ հասկանում եմ: Ես Արմանիի մոդել չեմ, բայց նորմալ, առողջ և գեղեցիկ կին եմ: Ես եռակի կզակ չունեմ… Այս առանց ֆիլտրերի տեսանյութերում ես ամբողջովին երևում եմ: Ուրեմն ինչու՞ եք գրում այն, ինչ չկա: Դա ձեզ ավելի երջանի՞կ է դարձնում» – վրդովված հայտարաել է Սեմենովիչը: