Կենդանակերպի նշանների ամենամեծ վախերը

Չնայած իրենց ուժեղ բնավորությանը Խոյերն իրականում շատ են վախենում մենակությունից ու հարազատ մարդկանց կորցնելու մտքից:

Ցուլերը ստաբիլություն սիրող մարդիկ են: Նրանք ուղղակի սարսափում են, որ իրենց կյանքի բնականոն ռիթմը կարող է խախտվել ֆինանսական միջոցների կորստի պատճառով:

Եկրվորյակները շատ փոփոխական են ու կարող են նույն հարցի շուրջ մեկ օր հետո հակառակ կարծիք արտահայտել, այդ իսկ պատճառով էլ վախենում են լուրջ որոշումներ կայացնելուց:

Խեցգետինները մեղմ ու ջերմ բնավորություն ունեն: Նրանք չեն կարողանում արագ կողմնորոշվել փոփոխված իրավիճակի հետ, այդ իսկ պատճառով շատ են վախենում տհաճ անակնկալներից:

Խիզախ Առյուծները իրականում ունեն շատ մեծ վախ՝ մոռացված ու անտեսված լինելը: Նրանք միշտ ուզում են ուշադրության կենտրոնում լինել:

Կույսերը սասափում են խառնաշփոթից, նրանք տանել չեն կարողանում, երբ իրենց շուրջը գտնվող իրերից նույնիսկ մեկն իր տեղում չէ:

Կշեռքները շփվող ու նվիրվող մարդիկ են: Այս նշանի տակ ծնվածների ամենամեծ վախը միայնակ մնալու վախն է:

Կարիճները նյարդային ու փակ մարդկանց տպավորություն են թողնում, բայց իրականում նրանք ուղղակի վախենում են իրենց անձնական տարածք թողնել մարդկանց, որոնց դեռ լավ չեն ճանաչում:

Աղեղնավորները սարսափում են ցանկացած տեսակի սահմանափակումներից: Նրանք չեն կարող հանգիստ ապրել, եթե չունեն ազատության զգացում:

Այծեղջյուրները ձգտում են ցանկացած իրավիճակից միշտ հաղթող դուրս գալ: Նրանց ամենամեծ վախը պարտված լինելու զգացումն է:

Ջրհոսները չեն սիրում ենթարկվել ընդունված կանոններին, նրանց վախեցնում ու կաշկանդում է ցանկացած ձևական ու կանոնավոր իրավիճակ:

Ձկները կրեատիվ ու անկանխատեսել են: Նրան շատ են վախենում պատասխանատվությունից ու ամեն կերպ խուսափում են դրանից: