Մահացել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհին

Մահացել է ամերիկացի դերասանուհի Լին Կնենը, ով մեծ ճանաչում ու երկրպագուների բանակ ձեռք բերեց «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։

Նա կյանքից հեռացել է փետրվարի 14-ին, մահվան պատճառը չի նշվում: Այս մասին հայտնում է CNN-ը:
Դերասանուհին նաև նկարահանվել է «Քաղցած խաղեր. և բռնկվում է կրակը» ֆիլմում, ինչպես նաև «Օրենք և կարգուկանոն», «Զարմանալի միսիս Մեյզելը» և այլ սերիալներում։

Դերասանուհու մտերիմների պնդմամբ՝ արդեն երկար ժամանակ է, ինչ կինը բողոքում էր իր առողջությունից, սակայն հրաժարվում էր դիմել բժիշկների օգնությանը: