Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ ծննդաբերել է հիպնոսի ազդեցության տակ

Քեմբրիջի դքսուհի 38-ամյա Քեյթ Միդլթոնը 3 երեխա է ունեցել, սակայն յուրաքանչյուր հղիությունը նրա համար իսկական փորձություն է եղել։
Արքայազն Ուիլյամի կինը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ իր երրորդ ծննդաբերությունն առանձնահատուկ է եղել: Երկու ծանր հղիություններից հետո որոշել է հիպնոսի օգնությամբ ծննդաբերել։  Այդ քայլին նա գնացել է ցավը թեթևացնելու հույսով։

Այս մասին Քեթրինը պատմել է «Happy Mum, Happy Baby» նախագծում։  Հղիության դժվարություններն ազդում էին ոչ միայն ապագա մայրիկի, այլև նրա ամբողջ ընտանիքի վրա։

«Ուիլյամը չէր զգում, որ կարող էր ինչ-որ բանով օգնել:  Բոլորի համար դժվար էր տեսնել, թե ինչպես եմ տառապում, բայց այդ ցավի դեմ ոչինչ անել հնարավոր չէ», -անկեղծ պատմել է բազմազավակ մայրը։