«Gucci»-ի և «Louis Vuitton»-ի աշխատակիցների միջև թշնամանք կա՞

Նորաձևության ոլորտում ամենահայտնի բրենդներից «Gucci»-ն և «Louis Vuitton»-ը հայտնվել են նոր սկանդալի կիզակետում:
Բրենդների աշխատակիցները դատական հայց են ներկայացրել իրենց ղեկավարների դեմ. հայցվորները պնդում են, որ վերը նշված կազմակերպությունները պայմանավորվել են աշխատանքի չընդունել նրանց, ովքեր երբևէ մրցակցի մոտ են աշխատել։

Բրենդներն անգամ հրաժարվում են աշխատանքի ընդունել այն թեկնածուներին, որոնց ընտանիքից որևէ անդամ հակառակորդ կազմակերպության աշխատակից է:
Մեղադրող կողմի խոսքով՝ այդ կերպ սահմանափակվել է նոր աշխատանք գտնելու հնարավորությունը։