Ադելը հերթական անգամ մարդկանց շոկի է ենթարկել իր տեսքով

Ադելը վերջերս բոլորի ուշադրության կենտրոնում է, քանի որ 45 կգ-ով նիհարելուց հետո նա անճանաչելիորեն փոխվել է: Շատերը քննադատում են այդչափ մեծ քաշի կորուստը, իսկ ոմանք էլ ասում, որ Ադելը հիմա ավելի գեղեցիկ է դարձել:

Երգչուհին օրեր առաջ ներկա է գտնվել ընկերուհու հարսանյաց արարողությանը ու կրկին դարձել ամենաքննարկվող հյուրը: Ադելը կրել է սպիտակ տոպ և «Oscar de la Renta» ապրանքանիշի ծաղկավոր կիսաշրջազգեստ: Նա բեմ է բարձրացել ու շնորհավորել նորապսակներին: Այս կադրերում հստակ երևում է, թե որքան է փոխվել հայտնի երգչուհին:

https://www.instagram.com/p/B8oGIPFI_Wg/