Ալլա Պուգաչովան պատմել է պլաստիկ վիրահատությունների մասին

Երգչուհի Ալլա Պուգաչովան NTV-ին տված հարցազրույցում պատմել է իր պլաստիկ վիրահատությունների մասին:

Պուգաչովան հայտնել է, որ իրեն արգելված է ընդհանուր անզգայացում կատարել, ուստի ինքը թեթև ձգումներ է արել՝ չհաշված թելային լիֆթինգը:
«Թելերը սարսափելի են: Միայն այդպիսի թեթև վիրահատություններ: Ես պարզապես լավ մաշկ ունեմ, և պլաստիկ վիրաբույժները լավ ընկերներ են, որոնք չեն ընդունում նման բաները»,- բացատրել է երգչուհին:

Նշենք, որ այս տարի Ալլա Պուգաչովան կդառնա 71 տարեկան: