ԱՄՆ ամենահայտնի կին կասկադյորներից մեկին սպանված են հայտնաբերել

Դերասանուհի-կասկադյոր Շերիլ Սանդերսն ու իր ամուսին Ռիչարդ Ռիդ Սանդերսը սպանված են հայտնաբերվել ԱՄՆ Օհայո նահանգի Գրին շրջանում: Այս մասին տեղեկացնում է independent.com կայքը:

59-ամյա դերասանուհուն ու իր 56-ամյա ամուսնուն սպանել է Լինդսի Դանկանը, որը հայտարարել է, որ սպանված զույգը դարանակալել էր իրեն ու իր կնոջը` Մոլլիին:

«Նրանք ոչինչ չասացին ու սկսեցին կրակել մեր ուղղությամբ»,-տեղեկացրել է Մոլլին, իսկ Դանկանը հավելել է, որ հարձակվողներից մեկը ատրճանակը պահել է իր կնոջ գլխին:
«Այն, ինչ տեղի ունեցավ հետո, բնազդային էր»,-նշել է Դանկանը՝ նկատի ունենալով դերասանների սպանությունը:

Սպանությունը տեղի է ունեցել Սանդերսի նախկին ամուսնու տան մոտակայքում: Շրջանային ոստիկանությունում տեղեկացրել են, որ Սանդերսը հայտնվել է սպանության վայրում այն բանից հետո, երբ արդեն Դանկանը սպանել էր իր ամուսնուն: Նշվում է, որ Սանդերսը նույնպես զինված է եղել:

Տեղի ունեցածի հետաքննությունը շարունակվում է: Շրջանային ոստիկանության արձանագրությունում դեպքը գնահատել է որպես «հանուն ինքնապաշտպանության իրագործված սպանություն»:
Շերիլ Սանդերսը կրկնօրինակ դերասան է աշխատել այնպիսի հայտնի կինոաստղերի համար, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Սանդրա Բալլոքը, Քեմերոն Դիասը և Ջեսսիկա Ալբան: Նա նկարահանվել է «Հետ դեպի ապագա 2»,  «Պինդ ընկույզ 2», «Չարլիի հրեշտակները», «Մահացու զենք» և այլ ֆիլմերում