Թողարկվել է Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի թրեյլերը

Apple TV+ սթրիմինգային հարթակը ներկայացրել է Սթիվեն Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի շարունակության թրեյլերը: Ռեժիսորն ինքը հանդես է եկել որպես շոուի գործադիր պրոդյուսեր: Նաև սերիալի վրա աշխատել են Ադամ Հորովիցը և Էդվարդ Քիթսիսը, որոնք հանդիսատեսին ծանոթ են «Ողջ մնալ» ֆիլմով։

Օրիգինալ սերիալն ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքով ցուցադրվել է 1985-1987 թվականներին: Ցուցադրվել է ընդամենը երկու եթերաշրջան: Որպես մի քանի սերիաների բեմադրիչներ հանդես են եկել ինչպես Սփիլբերգն ինքը, այնպես էլ Մարտին Սքորսեզեն և Ռոբերտ Զեմեքիսը: Սերիալն առաջադրվել Է Emmy-ի 12 մրցանակի՝ արդյունքում ստանալով հինգ պարգև: Նոր սերիալը կցուցադրվի մարտի 6-ին «Apple TV+»-ով։