Լեոնիդ Յակուբովիչը փրկել է Դմիտրի Դիբրովի կյանքը

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի հաղորդավար Դմիտրի Դիբրովն իրեն վատ է զգացել ու կորցրել գիտակցությունը Եգոր Կոնչալովսկու «Լուսնի վրա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: «Առաջին ալիքի» նրա գործընկեր Լեոնիդ Յակուբովիչն անմիջապես օգնության է հասել Դիբրովին: Յակուբովիչն արագ կազմակերպել է գործընկերոջ հոսպիտալացումը ու տեղյակ պահել նրա ընտանիքի անդամներին: