«Կենդանի Քենը» որոշել է կին դառնալ. նա վիրահատել է կրծքերը

Ռոդրիգո Ալվեսը հայտարարել է, որ մինչև 50 տարեկան մտադիր է փոխել սեռը. նա շարունակում է իր նորություններով զարմացնել երկրպագուներին:
Տղամարդը որոշել է 2022 թվականին դիմել սեռը փոխելու վիրահատության և դառնալ կին: Իսկ մինչ այդ նա արդեն վիրահատել է կրծքերն ու կիսվել է երկրպագուների հետ նոր լուսանկարով:

Ավելի վաղ լրագորղները հայտնել էին, որ Ալվեսի մոտ ոչ միայն գնալով վատթարանում է  իքնազգացողությունը, այլ նաև սկսվել են խնդիրներ ավելորդ քաշի հետ կապված։ Չնայած ճիշտ սննդակարգին ու անդադար մարզումներին՝ «Կենդանի Քեն»-ը գնալով գիրանում է։
Բժիշկների հավաստմամբ՝ սա հորմոնալ դեղերի վատ հետևանքն է։

Բրազիլիայից «Կենդանի Քենը» այս մի քանի տարիների ընթացքում դիմել է 72 պլաստիկ վիրահատության, որպեսզի կարողանա նմանվել իր ամենասիրելի տիկնիկին՝ Քենին: Նրա պնդմամբ՝ նա հիմա ավելի շատ նման է Բարբի տիկնիկին և շարունակելու է կատարելագործվել: