Համացանցում հայտնվել է «Ինքնասպանների ջոկատ 2»-ի նկարահանումների առաջին տեսանյութը

Սոցցանցերում հրապարակվել է առաջին տեսանյութը Ջեյմս Գանի «Ինքնասպանների ջոկատ 2» բլոքբասթերի նկարահանումներից: Ականատեսները հասցրել են նկարահանել զանգվածային տեսարանի հետ կապված աշխատանքը: Բնակիչները տարբեր կողմեր են փախչում անհայտ վտանգից: Դրանից հետո կադրում հայտնվում են Մարգո Ռոբին՝ Հառլի Քուինի կերպարում, բրիտանացի դերասան Իդրիս Էլբան (Լինչի դատաստան անողը), Դավիթ Դաստմալչյանը (Սիսեռանախշ մարդը) և Դանիել Մելշիորը (Առնետ որսացողի կին տարբերակը):

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ֆիլմում չի հայտնվելու Ուիլ Սմիթը՝ Դեդշոթի դերում, Ջարեդ Լետոն՝ Ջոկերի կերպարում, Կախարդը՝ Կարա Դելևինի դերակատարմամբ և ուրիշ շատ դերասաններ, որոնք եղել են առաջին մասում: Կինոնկարի պրոդյուսեր Փիթեր Սաֆրանը պատմել Է, որ սիքվելը լինելու է առաջին ֆիլմի ամբողջական վերաթողարկումը: «Սա վերաթողարկումն է, այլ ոչ թե շարունակությունը: Մենք հնարավոր ամեն բան անում ենք, չէ որ մենք ունենք Ջեյմս Գանի սցենարը, և, կարծում եմ, որ դա շատ բան է ասում: Ես գիտեմ, որ մենք լավ կանենք»,- մեկնաբանել է նա:

«Ինքնասպանների ջոկատ 2» կինոնկարի թողարկումը պլանավորված է 2021 թվականի օգոստոսին։

https://twitter.com/DCMovieNews2/status/1228446961969307648?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1228446961969307648&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1005229%2F