Մահացել է Disney-ի 15-ամյա դերասանուհին

Ուգանդացի դերասանուհի 15-ամյա Նիկիտա Պերլ Վալիգվան, հայտնում է BBC-ն։ Ուգանդայից փոքրիկ աստղը մահացել է ուղեղի չարորակ ուռուցքի պատճառով։ Բժիշկներն օնկոլոգիական հիվանդությունն առաջին անգամ ախտորոշել են 2016 թվականին. այդ ժամանակ ռեժիսոր Միրա Նաիրը դրամահավաք է կազմակերպել՝ դերասանուհուն Հնդկաստան բուժման ուղարկելու համար։

2017 թվականին բժիշկները նշել են, որ Վալիգվան բացարձակ առողջ է, սակայն երկու տարի անց նրա մոտ կրկին ուռուցք է հայտնաբերվել։
Դերասանուհին հանդիսատեսին հայտնի էր Disney-ի «Կատվեի թագուհին» ֆիլմից, որում նա կատարել է գխավոր հերոսուհու ընկերուհու՝ Գլորիայի դերը։